Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի ՀանրապետությաՆ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանել վարձավճարների արտոնություններ՝ հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին․
1) 100 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝
ա․ երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները)
բ․ հաշմանդամություն ունեցող երեխաները
գ․ խնամակալության հանձնված երեխաները
դ․ միևնույն ընտանիքից 2 (երկու) և ավել երեխայի նույն հաստատությունը հաճախելու դեպքում զեղչել մեկ երեխայի վարձավճարը, եթե ընտանիքը ներառված է ընտանեկան և սոցիալական նպաստների պետական ծրագրում
ե․ 2023 թվականի սետպեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վերաբնակեցված ընտանիքների երեխաները
2) 50 % արտոնությունից օգտվելու իրավունք ունեն՝
ա․ 1-ին և 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները,
բ․ բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող / ընտանիքի երեխաները, եթե ընտանիքը ընդգրկված չէ պետական նպաստ համակարգում։
2․ Արտոնությունների սահմանման պատասխանատվությունը դնել տվյալ հաստատության տնօրենի վրա։
3․ Սույն որոշումն ուժի մեժ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։