Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ379+700 հատվածի աջակողմյան հարակից 0,9 հա հողամասը 3 ամիս ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել <<Մեղրու ՃՇՇՁ>> ՍՊԸ-ին, սահմանելով ամսեկան 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես հողագրունտի հանույթ օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: