Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N13 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի օրենքով չսահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
3)Մեղրի համայնքի «Արևիք արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N94 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
4)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N95 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
5)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N96 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
6)«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N97 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
7)«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N98 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմելու մասին
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N89-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: