Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Սերյոժա Գրիգորի Գաբրիելյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաք Ս․ Ալավերդյան փողոց 1/1 հասցեում գտնվող 103,62 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11077 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0006-0009, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04032022-09-0023 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Սերյոժա Գրիգորի Գաբրիելյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33․1-ի կետի ա) ենթակետով, 35-ի կետի ա) ենթակետով և 35․ 1 կետով սահմանված գներով.
1) Բնակելի տան համար 30 000 դրամ x 0,1209 x 103,62 քմ =375 830/ երեք հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված 1000 քմ հողամասի համար՝ 1221 դրամ x 1000 քմ = 1221000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
3) Պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի՝ 1000 քմ հողամասից ավել, հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 3663 դրամ x 107,7 քմ = 394 506 /երեք հարյուր իննսունչորս հազար հազար հինգ հարյուր վեց / ՀՀ դրամ:
4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: