Այսօր: Կիրակի, 1 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2022 թվականի N 55-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ԵՎ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հիմք ընդունելով  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի  13-ի N2/փ-97    դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների  գլխավոր հատակագծերում կատարել փոփոխություն և համաձայն 1․2․3 հավելվածների, որպես առաջնահերթ միջոցառում, հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրել

1) համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  հողերից 0,0256 հեկտար այլ հողատեսքը /կադաստրային ծածակագիր՝ 09-005-0749-0003-ից/  և 0,005 հեկտար այլ հողատեսքը/ կադաստրային   ծածկագիր՝09-002-0153-0005-ից/

2) պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0,005  հեկտար «տրանսպորտի օբյեկտների հողեր» /կադաստրային ծածակագրեր՝ 09-005-1098-0001-ից/:

2. Սույն որոշման 1-ին  կետի 1-ին ենթակետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0,0256 և 0,005 հեկտար մակերեսով հողամասերը, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության) օտարել Հայաստանի Հանրապետությանը:

3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(18.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner