|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2023 թվականի N 58-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ն որոշումը, Մարինե Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2023 թվականի հունվարի 19-ի N0255-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Անհատ ձեռնարկատեր Մարինե Ղազարյանին (գրանցման համարը՝ 79.1213228) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբ․ 24 հասցեում գտնվող սրահում թույլատրել 2023 թվականի հունվարի 01-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|