Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող` Գագիկ Խալաֆյանին սեփականության իրավունքով պատկանող 09-037-0046-0006 կադաստրային ծածկագրով 0.004 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, տնամերձ գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1106216) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 4-րդ փողոց, 25» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072SEARVVZ):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: