Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն թափուր հաստիքների մասին
2024,Հունիս 27 - Հուլիս 17
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
2024,Հունիս 20 - 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մայիս 31 - Հուլիս 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մայիս 14 - Օգոստոս 14

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.06.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի´ բնակիչներ
📒Ձեզ ենք ներկայացնում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից պատրաստված «Ապրում ենք հեղեղված տարածքում» գրքույկը, որտեղ ներկայացված են`
✅Ջրհեղեղի մասին հիմնական տեղեկություններ,
✅Ջրհեղեղի ռիսկերի հաղթահարման, կանխատեսման, ջրհեղեղին պատրաստվելու ուղիներ,
✅Ջրհեղեղի վերաբերյալ այլ կարևոր տեղեկություններ:
📌Գրքույկին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով⤵️
27.06.24 ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՀԵՔԻԱԹ ՄՈՏԵՑԱՎ ԱՎԱՐՏԻՆ
Այսօր «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ավագ «Ա» խմբի սաների ավարտական հանդեսն էր։Երեխաները հանդես եկան հրաշալի ելույթներով՝ երգ ու պարով, թատերական ներկայացմամբ։Երեխաները հյուրերին պարգևեցին հեքիաթային մի աշխարհ, որտեղ թևածում էին դյութիչ երաժշտությունը, հումորի զգացողությունը, դերասանական շնորհը։Միջոցառման ավարտին իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը և ավանդույթի համաձայն փոքրիկ գիտունիկներին նվիրեց պայուսակներ՝ գրենական պիտույքներով։Հրաժեշտի խոսքով հանդես եկավ մանկապարտեզի տնօրեն Ա.Կարապետյանը և այնուհետև բաժանեց սաներին ավարտական վկայականներ։Շնորհավորում ենք սիրելի՛ երեխաներ, ասում ենք ձեզ բարի երթ դեպի կրթության և դաստիարակության դարբնոց՝ ... Մանրամասն
27.06.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
📣Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում առկա են աշխատակազմի «Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-4)» թափուր և «Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-5)» ժամանակավոր թափուր հաստիքներ։
📞Մանրամասների համար զանգահարել՝ +374 286 4 35 00 հեռախոսահամարով։
Համապատասխան թափուր և ժամանակավոր թափուր հաստիքների պաշտոնի անձնագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով⤵️
26.06.24 ❗️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ❗️
Հարգելի´ քաղաքացիներ.
🔺Տեղեկացնում ենք, որ հունիսի 27-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
🔺Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել:
26.06.24 ❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️
Հարգելի´ քաղաքացիներ,
Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված նախազգուշացման 2024 թվականի հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
26.06.24 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄ ՆՌՆԱՁՈՐՈՒՄ
Այսօր՝ հունիսի 26-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը և առաջին տեղակալ Բ.Զաքարյանը հանդիպում են ունեցել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի՝ Սյունիքում իրականացվող ծրագրերի պատասխանատու Դ.Ալեքսանդրյանի և Սյունիքի ոռոգման ջրերի, ջրագծերի ծրագրերի պատասխանատու Ն.Շադունցի հետ։Հանդիպմանը ներկա էին նաև Նռնաձորի վարչական ղեկավար Ա.Ազիզյանը և Նռնաձորում վերջերս ստեղծված կոոպերատիվի նախագահ Ա.Բոյաջյանը։Հանդիպումը բազմաբնույթ էր, քանի որ միաժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են.Նռնաձորում գոյություն ունեցող ջրատարին միացվող շուրջ 700 մ նոր խողովակաշարի տեղադրումը, որի շնորհիվ կլուծվի գյուղի ոռոգման ջրի հիմնախնդիրը։Նախատեսվում է կառուցել 2000տոննա ծավալով ջրավազան։Նռնաձորի վարչական ... Մանրամասն
26.06.24 ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
🎉Այսօր՝ հունիսի 26-ին, «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավագ խմբի երեխաների հրաժեշտի միջոցառումը։
🎶Մանկապարտեզն ավարտող սաները իրենց գեղեցիկ կատարումներով մեծ բավականություն պարգևեցին հանդիսատեսին։
🛍️Միջոցառման ավարտին երեխաները Մեղրի համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանի կողմից ստացան պայուսակներ լի գրենական պիտույքներով, մանկապարտեզի տնօրինության կողմից վկայականներ, ինչպես նաև տարատեսակ նվերներ։
🎊Շնորհավորում ենք, սիրելի՛ երեխաներ, ասում ենք ձեզ բարի երթ։
🇦🇲Թող պարտաճանաչությունը, հայրենասիրությունը և աշխատասիրությունը ձեզ դարձնեն հայրենիքի արժանի և նվիրյալ զավակներ։
25.06.24 ❗️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ❗️
Հարգելի´ քաղաքացիներ.
🔺Տեղեկացնում ենք, որ հունիսի 26-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
🔺Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner