Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հենրիկ Գևորգյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 22-ի N1704-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Հենրիկ Գևորգյանին (գրանցման համարը՝ 79․01126) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: