Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նարեկ Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 1676-Ք դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, Նարեկ Սամվելի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,17158 հա, 0,0052 հա, 0,34438 հա (կադաստրային ծածկագրեր՝ 09-037-0101-0051, 09-037-0101-0080, 09-037-0101-0079) ցածրարժեք վարելահող և այլ հողատեսքերը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: