Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լոսի Շոքերյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մարտի 10-ի N1068-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լոսի Շոքերյանին (գրանցման համարը 79.1383419) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան փողոցի 25/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով։