Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում»(01.01.01.51) ծրագրի 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածից 2442000 (երկու միլիոն չորս հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ և ավելացնել`
1) 1300000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում»(01.01.01.51) ծրագրի 4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին,
2) 1142000 (մեկ միլիոն հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ «Հանգիստ,մշակույթ և կրոն (այլ դասերի չպատկանող)» (08.06.01) ծրագրի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին: