Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝համաձայն հավելված 1-ի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշման 1-ին հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ բնակավայրերը․
13 – 14 -րդ գոտիներ՝ Մեղրի և Ագարակ քաղաքները,
17-20-րդ գոտիներ՝ բոլոր գյուղական բնակավայրերը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։