Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 33-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերի, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 09424359) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023LXEZ2M) և քննության առնելով Արարատ Հրաչիկի Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 20-ի N 2073-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում Արարատ Հրաչիկի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 21.1 քմ արտաքին մակերեսով կառույցը /ավտոտնակ/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ հաստատված ծրագրի պայմաններին, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում՝ ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00211 հա սպասարկման հողամաս:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող 09-002-0035-0024 կադաստրային ծածկագրով 0.00211 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 21.1 քմ արտաքին մակերեսով կառույցը /ավտոտնակ/ դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, 3/6 » հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09002T4M7XU5/: