Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Մարինե Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրված 2025 թվականի հուլիսի 09-ի N2719-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Մարինե Ղազարյանին (գրանցման համարը՝ 79.1213228) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ.Նժդեհի 1-ին նրբ. 24 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: