Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Արման Լևիկի Սահակյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հուլիսի 17-ի N3153-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արման Լևիկի Սահակյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաքի Փարամազ փողոց 42/15 հասցեում գտնվող օժանդակ շինության վերակառուցման աշխատանքների համար:
2.Արման Լեվիկի Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: