Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 5-րդ գլխի 21-րդ կետի դ ենթակետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի «Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 3/2 հասցեում տեղադրված երեխաների սոցիալ-ներառական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների» ձեռքբերման հրատապ անհրաժեշտությունից՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի «Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 3/2 հասցեում տեղադրված երեխաների սոցիալ-ներառական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները» ձեռք բերել միայն գնման հայտում նշված անձին (հնարավոր մասնակցին) հրավեր տրամադրելու միջոցով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապակմանը հաջորդող օրվանից: