Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Աշոտ Սարգսի Շահբազյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հուլիսի 09-ի թիվ 2912-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող` Աշոտ Սարգսի Շահբազյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասերին (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 04.07.2024 թվականին, սեղանամատյանում գրանցված 1461-ով) տրամադրել՝
1)09-005-0076-0009 կադաստրային ծածկագրով 0.077 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Կ․Մեժլումյան փողոց,19/2» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999BHCHYYX/.
2)09-005-0080-0024 կադաստրային ծածկագրով 0.119 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Վազանցի փողոց, 40» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999X2HJUY2/։
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: