Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Բագրատ Սամվելի Զաքարյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 3881-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող, Բագրատ Սամվելի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,355 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0734-0081) հողամասից 0,06397 հա ցածրարժեք գյուղատնտեսական այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: