Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22-Ա
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11–Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի մարտի 11-ի հերթական նիստի օրակարգը`

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին.

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մեղրի համայնքի տեղական սոցիալական ծրագիրը հաստատելու մասին.

4)«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին.

5)Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին.

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N122-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին.

8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին.

9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին.

10)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին.

11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրի համայնքի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման սահմաններում 2025-2028 թվականներին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման Ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ» «ՆԱՐԻՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին.

13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հանրային հավաքների ացկացման իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին.

14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N87-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.

15)Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N88-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

16)Հայաստանի Հանրապետոթյան Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի N17-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

17)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի N115-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

18)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի N116-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

19)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner