Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի N 59-Ա որոշումը և Հայկ Սոսիկի Խաչատրյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Գործարանային փողոց, 15/8 հասցեում գտնվող 94.84 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի կառույցը (գոմ, ծածկ, օժանդակ շինություն) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության 0.02178 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0071-0034, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11062025-09-0062 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 229 330 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 20 000 դրամ x 0.1209 x 94.84 քմ = 229 330 /երկու հարյուր քսանինը հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ), 265 940 ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1221 դրամ x 217.8 քմ = 265 940 /երկու հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Հայկ Սոսիկի Խաչատրյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 ՀՀ դրամ.
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: