Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Հայկ Սոսի Նիկոլայանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 08-ի թիվ 2715-Ք դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մրգանուշի փողոց, 1-ին փակուղի, 22 հասցեում գտնվող՝ Հայկ Սոսի Նիկոլայանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01092021-09-0015) 09-005-0014-0060 կադաստրային ծածկագրով 0.09 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 0.07256 հա և 0.01744 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)0.07256 հա մակերեսով հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մրգանուշի փողոց, 1-ին փակուղի, 22 բնակելի տուն» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011JQAUVAK).
2)0.01744 հա մակերեսով հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մրգանուշի փողոց, 1-ին փակուղի, 22/1 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090114F7GR2T):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: