Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 4-ի N 34-Ա որոշումով և հիմք ընդունելով Լուսինե Վիլիկի Մովսիսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 30-ի N 2194-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրել Մեղրի համայնքի բնակչուհի Լուսինե Վիլիկի Մովսիսյանին՝ ընտանիքում չորրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ։