Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սանդուխտ Զալիկի Փանոսյանի (ծնված՝ 02.01.1959թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող բնակելի տան հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.7 հա: Բնակելի տունը կառուցվել է 1979 թվականին, տան զբաղեցրած և դրա համար սահմանազատված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տրված NԱՏ-11092024-09-1201 և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 25-ին տրված NՍն-917 տեղեկանքները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Սանդուխտ Զալիկի Փանոսյանի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող բնակելի տան և պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0049-0005) նկատմամբ։
2. Վերականգնել Սանդուխտ Զալիկի Փանոսյանի սեփականության իրավունքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող օրինական 0,04 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0,03 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Սանդուխտ Զալիկի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 09-005-0049-0005 կադաստրային ծածկագրով 0.7 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին և նրա վրա ամրակայված անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի , Այգեգործների փողոց, 22 բնակելի տուն» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011SKR6UHW/:
4.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: