Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հասմիկ Բոլյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 4796-Ք դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 34 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի «Անչափահասներ Աշոտ Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի և Կարինա Գրիգորյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» N423 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հոկտեմբերի 25-ը» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: