Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օրվա առթիվ երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության, մասնագիտական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու, համայնքի բնակիչներին մատուցած ծառայությունների ու անմնացորդ նվիրումի համար ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի շնորհակալագրերով պարգևատրել.
1. Աննա Սերյոժայի Քրիստափորյանին - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ
2.Նունե Սարոյի Սարգսյանին - «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի
3. Խաչիկ Արտաշեսի Խաչատրյանին - «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնտեսվար
4. Սիրուշ Էդիկի Մելքոնյանին - «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դասատու
5. Կարինե Պարգևի Ստեփանյանին - «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով
6. Էլմիրա Իսակի Յուզբաշյանին - «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր
7.Նելլի Վիլիկի Մկրտումյանին - «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժիշտ
8. Արթուր Լյովայի Հովակիմյանին - «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի գեղարվեստական գծով տնօրենի տեղակալ
9.Ստեփան Ռեմիկի Գրիգորյանին- «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Մեղրիի մասնաճյուղի տնօրեն
10. Ալիկ Օհանջանյանին - Սյունիք ՋՕԸ Մեղրիի տեղամասի պատասխանատու
11. Նաիրա Ալյոշայի Հայրապետյանին
12. Ռուբեն Զաքարի Մախսուդյանին
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: