Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ջրային կոմիտե ՓԲԸ-ի դեմս գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի համայնքի ղեկավարին ուղղած N4275-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ջրային կոմիտե ՓԲԸ-ին տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գոյություն ունեցող ջրի մաքրման կայանի հիմնանորոգման և լրացուցիչ նոր կայանի կառուցման աշխատանքների երկարաձգման համար թիվ 31 շինարարության թույլտվությունը (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: