Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Մաթևոս Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 09-ի N2723-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Մաթևոս Հովհաննիսյանին (գրանցման համարը՝ 79․00696) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձի 11/1 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: