Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով «ԱԳ ԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գևորգ Ղարիբի Խաչատրյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 4402-Ք դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող՝ «ԱԳ ԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 09-002-0064-0125 կադաստրային ծածկագրով 0.20333 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 0.16640 հա և 0.03693 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝

1)0.16640 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 18/1 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021Q3Y2FAA).

2)0.03693 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սահմանամերձ փողոց, 18/2 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021Y3MPW6M):

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼՈՒՍԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner