Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 07-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող բնակելի տան նկատմամբ Սանդուխտ Զալիկի Փանոսյանի սեփականության իրավունքը վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» N02-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ որոշման 1-ին կետում «հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0049-0005)» բառերից հետո լրացնել «և մինչև 15․05․2001թ կառուցված շենք շինությունների» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: