Այսօր: Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49-Ն


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                                    որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N51-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ լրացնելով.

1) «Մեղրի, Շվանիձոր, Լեհվազ բնակավայրերի մանկապարտեզների և Ագարակ բնակավայրի մարզադպրոցի համար գույքի ձեռքբերում » ծրագրի անձնագիրը.

2) «Մեղրի քաղաքի բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում » ծրագրի անձնագիրը.

3)«Խաղահրապարակի հիմնում և կասկադի կապիտալ վերանորոգում Մեղրի քաղաքում» ծրագրի անձնագիրը.

4)«Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Ագարակ քաղաքում » ծրագրի անձնագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner