Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել հանրության դիրքորոշումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել ... Մանրամասն
16.07.25 ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Սյունիքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար«Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցող կազմակերպությունների համար» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունուման մեկնարկը տրված է։Նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, և միաժամանակ ... Մանրամասն
15.07.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 15-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատվիրակությանը, որի հետ քննարկվեցին հոկտեմբեր ամսին Մեղրի համայնքում նախատեսվող «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» խորագրով բաց տեղեկատվական հանդիպման կազմակերպման ուղղությամբ համագործակցության մանրամասները։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձան նախատեսվող միջոցառման կառուցվածքին, կազմակերպչական ձևաչափին, ինչպես նաև համայնքի ներգրավվածության հնարավորություններին։ Քննարկվեց հանրային իրազեկման խթանման, ֆինանսական կրթության տարածման և դրամագիտական արժեքների հանրահռչակման համատեքստում նախաձեռնության կարևորությունը։ Մեղրի համայնքի ղեկավարը ողջունեց ... Մանրամասն
15.07.25 Մեղրի համայնքի ղեկավարի այցը Նռնաձոր․ խոստացված նվերը չուշացավ
Հուլիսի 15-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Նռնաձոր բնակավայր։
Խոստմանը համաձայն՝ համայնքի ղեկավարը Նռնաձորի միջնակարգ դպրոցին նվիրեց երաժշտական համակարգ։
Այցի շրջանակում Խ.Անդրեասյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը, առկա խնդիրները։
Այնուհետև վարչական ղեկավար Ա.Ազիզյանի հետ շրջեց բնակավայրում և տեղում ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքների ընթացքին։
Խաչատուր Անդրեասյանը կարևորեց նման այցերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս վերահսկելու իրականացվող ծրագրերը, այլ նաև ապահովում են բնակիչների հետ արդյունավետ ու բաց հաղորդակցություն։
15.07.25 Ազգի պաշտպանության նոր սերունդը ․Մեղրի համայնքում մեկնարկեց ամառային զորակոչը
Հուլիսի 15-ին Մեղրի համայնքում հանդիսավոր մթնոլորտում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին թվով 21 նորակոչիկներ։Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը ողջույնի և ոգեշնչման խոսքերով հանդես եկան Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար- գնդապետ Վահրամ Հարությունյանը։Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։ Ներկաները միասնաբար աղոթեցին, որպեսզի ծառայության ճանապարհն ընթանա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ։Համայնքի ... Մանրամասն
14.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր և Լիճք հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

11.07.25 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մեղրի համայնքի հարգելի՛ երիտասարդներ,Սիրով տեղեկացնում ենք, որ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ օգոստոսի 12-ին, Մեղրի համայնքում կիրականացվեն տարատեսակ միջոցառումներ։Միջոցառումների շարքը կմեկնարկի՝Ժամը 10:00-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպում-քննարկումով, որի ընթացքում կարող եք բարձրաձայնել ձեր առաջարկները, գաղափարները, հուզող հարցերը,Ժամը 12:00-ին՝ քաղաք Ագարակում սպասվում է ամենախելահեղ գունային փառատոնը (Colorful party), ազդարարելու ուրախ ու հագեցած օրը,Ժամը 13:00-ին՝ ՊԻՑՑԱ խնջույք, որի ընթացքում կհամտեսեք տարածաշրջանում ամենամեծ և անմահական պիցցան,Ժամը 15:00-ին՝ ցուցահանդես-վաճառք,Ժամը՝ 18:00-ին՝ տոնական համերգ և շքեղ հրավառություն, որով կամփոփենք տոնական ... Մանրամասն
10.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner