Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 1. Տալ համաձայնություն << ՍԻԼՎԻ ԷՅ ՋԻ>> ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին գույքի նվիրաբերությանը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքը ենթակա է օգտագործման Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կարիքները սպասարկելու համար:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: |