Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով «ՖԿՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Սարգսի Սարգսյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 1985-Տ դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող՝ «ՖԿՍ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 09-002-0045-0068 կադաստրային ծածկագրով 0.14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 2533 քմ, 582 քմ, 39.1 քմ և 494.9 քմ մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)2533 քմ մակերեսով տարածքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե. Չարենցի փողոց, 21/60 շենք, 28» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021RJGTLJ7).
2)582 քմ մակերեսով տարածքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե. Չարենցի փողոց, 21/60 շենք, 29» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021QFH4KRT).
3)39.1 քմ մակերեսով տարածքին (ավտոկայանատեղի)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե. Չարենցի փողոց, 21/60 շենք, 30» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021AA5GDN2).
4)494.9 քմ մակերեսով տարածքին (ավտոկայանատեղի)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե. Չարենցի փողոց, 21/60 շենք, 31» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021BYCG5Z6):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: