Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2025 թ.

ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 128-Ն որոշումը՝  

                                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից Ամանորի կապակցությամբ տրամադրել ֆինանսական աջակցություն Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 20000 (քսան հազար) ՀՀ դրամ` համաձայն N1 և N2 հավելվածների:

2.Ֆինանսատնտեսական և եկամուտների  հավաքագրման բաժնի պետին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(28.42 Կբ) Հավելված 1-2
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner