Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշումը, 2024 թվականի հունվարի 26-ին կնքված թիվ 26012024 նվիրաբերության պայմանագիրը, 2025 թվականի հոկտեմբերի 01-ին կնքված թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից տրամադրել ֆինանսական աջակցություն՝ համաձայն հավելվածի:
2. Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: