Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով 2025 հունիսի 24-ի Մեղրի համայնքի ավագանու թիվ 92-Ա որոշում `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության 0.01384 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-002-0012-0031) ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Արտոյի Աղայանին 168987 (մեկ հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը: