Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ոսկեհատ Ներսեսյանի համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 30-ի N3034-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ոսկեհատ Ներսեսյանին (գրանցման համարը՝ 79.120380) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի 7/16 հասցեում գտնվող առևտրի կետում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: