Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ԱԼԲԵՐՏԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Ալբերտի Դավթյանի (ծնված՝ 01.01.1954թ.) դիմումը։

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում գտնվող բնակելի տան հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.02605 հա: Բնակելի տունը կառուցվել է 1978 թվականին, տան զբաղեցրած և դրա համար սահմանազատված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1328-Ն որոշման 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 19-ին տրված NԱՏ-19052025-09-0579 և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի ապրիլի 14-ին տրված N Հ-3210 տեղեկանքները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վերականգնել Աշոտ Ալբերտի Դավթյանի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող բնակելի տան և պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02605 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0132-0003) նկատմամբ։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Աշոտ Ալբերտի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, 09-092-0132-0003 կադաստրային ծածկագրով 0.02605 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին և նրա վրա ամրակայված անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր, Վանք թաղամասի 1-ին փողոց, 15» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 091429TZSDUA/:

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner