Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Հիմնական ընդհանուր կրթություն» (09.02.01.51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածից դրամական միջոցներով խրախուսել առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ համաձայն հավելվածի:
2. Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը՝ գումարը փոխանցելով Գոհար Ռեմիկի Հայրապետյանի դրամային հաշվեհամարին: