Այսօր: Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, meghri.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2021 թվականի N 55-Ա

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                             որոշում է՝

1.Անվանափոխել Մեղրի համայնքի հետևյալ փողոցները՝

Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, հրապարակ հասցեն անվանափոխել-Մեղրի քաղաք Կենտրոնական հրապարակ հասցեով,

Մեղրի համայնք,Կարճևան գյուղ հրապարակ հասցեն անվանափոխել- Կարճևան գյուղ Կենտրոնական հրապարակ հասցեով,

Մեղրի համայնք,Շվանիձոր գյուղ հրապարակ հասցեն անվանափոխել- Շվաիձոր գյուղ Կենտրոնական հրապարակ հասցեով,

Մեղրի համայնք,Վարդանիձոր գյուղ հրապարակ հասցեն անվանափոխել- Վարդանիձոր գյուղ Կենտրոնական հրապարակ հասցեով,

Մեղրի համայնք,Լիճք գյուղ,Այրիչայ թաղամաս հասցեն անվանափոխել -Լիճք գյուղ Զվար թաղամաս հասցեով,

Մեղրի համայնք,Վահրավար գյուղ Գելլար հանդամաս հասցեն անվանափոխել -Վահրավար գյուղ Ծիրանանոց հանդամաս հասցեով. Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Նորաշեն փողոց հասցեն անվանափոխել -Մեղրի քաղաք,Նորաշենիկ փողոց հասցեով

Մեղրի համայնք,Կարճևան գյուղ,Մայրուղի հասցեն անվանափոխել Կարճևան խճուղի հասցեով:

2.Հանձնարարել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնին՝

1)սույն որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ փողոցի վերանվանման պետական գրանցում կատարելու համար.

2)սույն որոշմամբ կատարված փողոցի վերանվանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մեղրիի» սպասարկման գրասենյակին և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -10

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.39 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner