Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ներքոնշյալ աշխատակիցներին պարգևատրել շնորհակալագրերով Մեղրի համայնքում Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար - Զարուհի Ռադիկի Բարսեղյանին
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի դրամների թողարկման մասնագետ - Ռոբերտ Սոսի Քոչարյանին
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆիզիկական անվտանգության ծառայության ավագ տեսուչ - Արա Գրիգորի Հայրապետյանին
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կրթման ու ներառման բաժնի պետ - Արաքս Արարատի Մանուչարյանին