Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՍՈՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2022MSWEFJ) և քննության առնելով Մելո Քաջիկի Խաչատրյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մարտի 31-ի N 1321-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող 0.00282 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0068-0038-ից) բնակավայրերի հողերի կատեգորիա «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությունը փոխել «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում Մելո Քաջիկի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 56.4 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի կառույցը (ավտոտնակ և ծածկ), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ հաստատված ծրագրի պայմաններին, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում՝ ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00282 հա սպասարկման հողամաս:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող 09-005-0068-0038 կադաստրային ծածկագրից 0.00282 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 56.4 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի կառույցը (ավտոտնակ և ծածկ) դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց, 36/13» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011PLZTBGT):