Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 90-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 90-Ա


Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ  հոդվածի դրույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 14-ի N2/փ-164 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին   

ՈՐՈՇՈՒՄ Է                                                                    

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում,  համայնքային սեփականություն հանդիսացող   գյուղատնտեսական նշանակության    0,01407 հեկտար   /կադաստրային ծածկագիր 09-092-102-0047/ այլ   հողատեսք հողամասը փոխադրել  ջրային հողերի  կատեգորիա՝ «հիդրոտեխնիկական օբյեկտների  հողեր» գործառնական նշանակությամբ, համաձայն հավելվածի:

2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.02 Մբ) Եզրակացություն
(4.10 Մբ) հողաշինական գործ
(20.50 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ30/08/2023 17:06
Վերջին անգամ խմբագրել է ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ13/09/2023 10:19

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner