02.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
02.09.25
Մեղրի համայնքի ղեկավարը մեկնարկեց այցերը համայնքի կրթական հաստատություններ
|
Սեպտեմբերի 2-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ, այցելեց «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի և Ալվանքի մասնաճյուղեր, ինչպես նաև «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։Այցի նպատակն էր ծանոթանալ կրթական հաստատությունների առօրյային, աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։Համայնքի ղեկավարը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց մանկապարտեզների սենյակների հիգիենիկ և տեխնիկական պայմաններին, սննդակարգի որակին և հաստատություններում անվտանգության պահպանմանը։Այցերի ընթացքում համայնքի ղեկավարը լսեց նաև աշխատակազմի և հաստատությունների տնօրենների առաջարկներն ու կարիքները։Այսօրինակ այցելությունները նպատակ ...
Մանրամասն |
|
01.09.25
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, սաներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առիթով։ Այս տոնը խորհրդանշում է ոչ միայն գիտելիքի ու դպրության սկիզբը, այլև հայրենիքի նկատմամբ սերն ու պատասխանատու քաղաքացի դառնալու կարևոր արժեքների պահպանությունը։ Օրը հատկապես տոնական է առաջին դասարանցիների և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործող առաջին կուրսեցիների համար։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել նրանց. ձեր առաջին քայլերն ուսումնական ուղի՝ դպրության դռները բացելու պահին, կոչված են նոր շունչ տալու և ամրապնդելու համամարդկային արժեքները։ Թող ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար ...
Մանրամասն |
|
01.09.25
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց 2025–2026 ուսումնական տարին՝ հանդիսավոր ազդարարելով գիտելիքի և դպրության օրը համայնքի բոլոր դպրոցներում։Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Ագարակի միջնակարգ դպրոց և շնորհավորանքի իր խոսքում մաղթեց աշակերտներին ակտիվ և ստեղծագործ մասնակցություն կրթական և համայնքային կարևոր գործընթացներում, կարևորեց մանկավարժական անձնակազմի անփոխարինելի դերը՝ նշելով, որ նրանք սերունդներ են կերտում, ոգեշնչում ու ուղղորդում աշակերտների դեպի ինքնազարգացում և պատասխանատվություն, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նրանց նվիրվածության, համբերության և արհեստավարժության համար։Համայնքային ներկայացուցիչները ավանդույթի համաձայն այցելեցին դպրոցներ՝ հնչեցնելով համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
30.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից համայնքային երթևեկության գրաֆիկում կատարված փոփոխությունները․ այն կգործի հետևյալ ժամանակացույցով։
|
|
30.08.25
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔՈՎ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ
|
Այսօր՝ օգոստոսի 30-ին, քառասունչորսօրյա Արցախյան գոյամարտում արիաբար կռված և հայրենիքի համար կյանքը զոհաբերած Արմեն Հայրապետյանի տարեդարձն է։ Արմեն Գրիգորի Հայրապետյանը ծնվել է 1987 թ․ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Սովորել է Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում: Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Մատաղիսում։ 2009 թ․ պայմանագրային ծառայության է անցել Մեղրու գնդում՝ որպես դիպուկահար։ Եղել է դիպուկահարների ջոկի հրամանատար։ Արմենը դիպուկահարի իր գործ-ծառայությունը հրաշալի էր կատարում, ընտանիքին ու ընկերներին նվիրված էր, հայրենասեր էր, խիզախ, աշխատասեր։ Հոկտեմբերի 3-ին մարտական առաջադրանքով մեկնել էր Ջրականի առաջնագիծ։ Արմենը տուն էր զանգահարել հոկտեմբերի 5-ին, խոսել երեխաների ...
Մանրամասն |
|
29.08.25
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Օգոստոսի 29-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց, որտեղ իր նախաձեռնությամբ կայացավ հուլիսի 3-ին կայացած «Ամենամյա հեծանվավազք – 2025» համայնքային բաց առաջնության հաղթողների պարգևատրում։ Համայնքի ղեկավարի կողմից դրամական պարգև ստացան մրցաշարին մասնակցած Մեղրու, Ագարակի և Ալվանքի դպրոցների աշակերտները՝ 7–9-րդ դասարանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը գրաված Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Ռազմիկ Հայրապետյանը, երկրորդ տեղ գրաված՝ Էրիկ Գրիգորյանը, երրորդ տեղ գրաված Ալվանքի դպրոցի աշակերտ Անուշավան Վասիլև Միխայելը։ Աղջիկների մրցավազքում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած Մարի և Նարե Մինասյանները Մեղրու թիվ 2 դպրոցից, ...
Մանրամասն |
|
28.08.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |