Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2025 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» N119-Ն որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել փոփոխություն՝ ավելացնել 11-րդ կետ՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող MITSUBISHI CANTER 3.0D մակնիշ և տիպար, հաշվառման համարանիշ՝ 065DC61 ավտոաշտարակի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ սկսած նվազագույնը մեկ ժամից, այդ թվում մեկ ժամվա համար նախատեսել 15000(տասնհինգ հազար ) ՀՀ դրամ առանց վառելիքի տրամադրման, իսկ մեկ աշխատանքային օրվա համար՝ համապատասխանաբար 8ժ տևողությամբ՝ հաշվարկելով առավոտյան ժամը 08։30_ից մինչև 17։30, ընդմիջում՝ նախատեսված 12։30_ից 13։30 սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |