Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» (01.01.01.51) ծրագրի 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից 358000 (երեք հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Հանգիստ,մշակույթ և կրոն(այլ դասերին չպատկանող)» (08.06.01.51) ծրագրի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին: