Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023BHALS7) և քննության առնելով Ռոմա Սերժիկի Մարգարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի դեկտեմբերի 01-ի N 5386-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ա. Ադելյան փողոցում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում Ռոմա Սերժիկի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցած 33.15 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ հաստատված ծրագրի պայմաններին, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում՝ ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00453 հա սպասարկման հողամաս:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ա. Ադելյան փողոցում գտնվող 09-005-0040-0001 կադաստրային ծածկագրից 0.00453 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա կառուցված 33.15 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ), դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Ա. Ադելյան փողոց, 11/29» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999NEHYLFQ):