Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի 4-րդ կետի բ) ենթակետով, «Հայաստանի Հանրապետության պատական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 16 նոյեմբերի 2006 թվականի N1708-Ն որոշման կարգի 24․4-րդ և 25-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42, Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» սուբվենցիոն ծրագրի կատարված աշխատանքների դիմաց վճարումների համար բնակիչների համաֆինանսավորման 10% մասնակցության 21865800 (քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարի թիվ 2 կատարողական ակտով արձանագրված 32979522 (երեսուներկու միլիոն ինը հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ գումարը վճարել համայնքի ֆոնդային բյուջեից՝
1.6423000 (վեց միլիոն չորս հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ՝ որպես բնակչի համաֆինանսավորում ըստ հավելվածի հավաքագրված գումարներից,
2.26556522 (քսանվեց միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար հինգ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ համայնքի կողմից հավաքագրված գումարներից: