10.04.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
Ապրիլի 8-9-ին Մեղրի համայնքում անցկացվեց 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» » մարզական միջոցառման համայնքային փուլը։Մրցաշարին մասնակցում էին Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2, Ագարակի, Լեհվազի և Շվանիձորի միջնակարգ դպրոցների աշակերտները:Սպորտլանդիայի 1-3-րդ դասարանների տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց՝ Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղը զբաղեցրեց Ագարակի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Լեհվազի միջնակարգ դպրոցը։4-6-րդ դասարանների Սպորտլանդիայումառաջին տեղը զբաղեցրեց Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը, երկրորդ հորիզոնականում հայտնվեց ...
Մանրամասն |
|
09.04.25
«ՄԱՅՐ, ԴՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՐՈՒՆՆ ԵՍ» ՄԵՂՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
|
Ապրիլի 8-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառում՝ «Մայր, դո՛ւ աշխարհի գարունն ես» խորագրով։ Միջոցառման ընթացքում Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի անունից հղված ուղերձում ջերմությամբ ընդգծվեց մայր լինելու սրբազան կոչման կարևորությունն ու համայնքային կյանքում կանանց դերակատարման արժևորումը։ Տոնի գեղարվեստական մասը հագեցած էր թեմատիկ կատարումներով։ Հանդես եկան «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի «Արփի» պարային համույթի, երգի խմբի սաները, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի պարի խմբի սաները։ Օրվա խորհրդին համահունչ իր խոսքում ...
Մանրամասն |
|
08.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
08.04.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՀԵՐՈՍ ՄԱԿԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ.
ՀԱՎԵՐԺ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ
|
Մակար Ջանիկի Բեգլարյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 8-ին Մեղրի քաղաքում։ Սովորել է Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա բարձրագույն կրթություն ստացել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում։1998-2000 թվականներին ծառայել է Մատաղիսում՝ պատվով կատարելով իր զինվորական պարտքը։2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան քառասունչորսօրյա գոյամարտը։ Սյունեցիներն առանց հապաղելու, առանց հրամանի, առանց կանչի կամավոր մեկնեցին հայրենիքը պաշտպանելու։ Նրանց թվում էր նաև Մակար Բեգլարյանը։ Սկզբում նա ռազմաճակատ էր տանում սնունդ, ջուր և անհրաժեշտ պարագաներ, սակայն երբ իրավիճակը սրվեց, ինքն էլ զենք վերցրեց՝ կանգնելով առաջնագծում։Մարտական ընկերները նրան նկարագրում են որպես անկոտրում կամքի տեր, բարեսիրտ և նվիրված մարտիկի։ Նա ...
Մանրամասն |
|
07.04.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն ձեր գեղեցկության, մայրական նվիրվածության ու սիրո տոնը, այլև ձեր անհատականության, ուժի և ստեղծարար մտքի օրը։ Դուք ոչ միայն կյանք եք պարգևում, այլև կերտում եք ընտանիքներ, պահպանում ավանդույթները, հզորացնում մեր համայնքը և հարստացնում հասարակությունը ձեր մտքով, տաղանդով ու աշխատասիրությամբ։Մայրությունը չի սահմանափակվում միայն զավակ մեծացնելով․ այն ամեն օր պայքարելն է ու չհանձնվելը, դժվարությունները ժպիտով դիմավորելն ու սիրո ուժով հաղթահարելը, անսահման նվիրումն է ու խոհեմությունը։ Կանացիությունն էլ պարզապես գեղեցկության խորհրդանիշ չէ․ այն կամք ...
Մանրամասն |
|
04.04.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ԿԱՍՏԱՆԵՏ ՊԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՏՆՕՐԵՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՎԱՐ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՄՅԱՆԻՆ
|
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այսօր՝ ապրիլի 4-ին, իր աշխատավայրում ընդունել է «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրեն, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանին՝ քննարկելու սպորտային պարահանդեսային պարերի զարգացման հնարավորությունները Մեղրի համայնքում: Այս համագործակցությունն ուղղված է համայնքի զարգացմանը՝ մշակութային ծրագրերի և սպորտային պարերի միջոցով։ Նպատակ ունի խթանել երեխաների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային և միջազգային միջոցառումներին, ապահովել փորձի փոխանակումն ու ստեղծել նոր հնարավորություններ։ Նախատեսվում է 2026 թվականին Մեղրի քաղաքում անցկացնել Սպորտային պարահանդեսային պարերի բաց առաջնություն։ ...
Մանրամասն |
|
03.04.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի վեցերորդ հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1)ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին.2)ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 07-ի N17-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.3)ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 02-ի N176-Ա որոշումը և «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Շվանիձորի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու մասին.4)ՀՀ ...
Մանրամասն |
|
03.04.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ PUBLIC TRANSPORT ROUTE SCHEDULE
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, Ձեզ ենք ներկայացնում համայնքի միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակները։ Նշենք, որ ավելացել են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների նոր երթուղիներ՝ շաբաթ և կիրակի օրերին դեպի Կուրիս, Գուդեմնիս և Տաշտուն բնակավայրեր։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |